Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո Աթենքի եւ Անկարայի հարաբերությունների բարելավման պայմաններ կարող են ի հայտ գալ։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
Միաժամանակ նա նշել է, որ երկրների միջեւ երկկողմ հարաբերություններում խնդիրները չեն վերանա նույնիսկ այն դեպքում, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պարտվի ընտրություններում։
«Անկախ ընտրությունների արդյունքներից՝ պայմաններ կստեղծվեն, որոնք աստիճանաբար կբարելավեն հարաբերությունները Աթենքի եւ Անկարայի միջեւ»,-ասել է Դենդիասը։ Նա նշել է, որ Հունաստանն անկեղծորեն ցանկանում է ունենալ Անկարայի հետ հաղորդակցման բաց գծեր եւ շարունակում է աշխատել կառուցողական երկխոսության ուղղությամբ։





























