Իսպանիայի Սուպերգավաթի Բարսելոնա - Ռեալ պատասխան հանդիպման վերջնամասում Մարսելոյի հարվածից հետո խոտածածկին ընկած Սեսկ Ֆաբրեգասին մոտեցել է նաեւ Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ ոտքով հարվածել է ընկած ֆուտբոլիստին: Հեռարձակման ընթացքում այդ դրվագը դուրս է մնացել, սակայն տեսախցիկներից մեկը որսացել է պահը:

Հիշեցնենք, որ Բարսելոնան պատասխան խաղում հաղթեց 3:2 հաշվով եւ 10-րդ անգամ նվաճեց երկրի Սուպերգավաթը: Վերջնամասում տեղի ունեցած թիմերի ընդհարման ժամանակ Մոուրինյոն նաեւ հարվածել էր Գվարդիոլայի օգնական Վիլանովայի դեմքին: Պորտուգալացին հետեւից ծածուկ մոտեցել էր Տիտո Վիլանովային եւ նրա ականջն էր քաշել, կամ մատն աչքն էր մտցրել: