ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը իրենց նախագահության ընթացքում հինգերորդ զրույցն են ունեցել հինգշաբթի օրը, նրանք ավելի քան երկու ժամ խոսել եւ ուրվագծել են իրենց բարդ հարաբերությունների ապագան տնտեսական եւ աշխարհաքաղաքական լարվածության աճի ժամանակաշրջանում, հաղորդում է AP-ն:
Լրատվամիջոցը նշում է, որ Բայդենը ձգտում է նոր ուղիներ գտնել աճող համաշխարհային տերության հետ համագործակցելու համար, ինչպես նաեւ Չինաստանի ազդեցությունն ամբողջ աշխարհում զսպելու ռազմավարություններ գտնել։ Համաշխարհային առողջապահության, տնտեսական քաղաքականության եւ մարդու իրավունքների վերաբերյալ տեսակետների տարբերությունները վաղուց փորձություն են դարձել հարաբերությունների համար, եւ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում դատապարտելուց Չինաստանի հրաժարվելը ավելացրել է լարվածությունը:
Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում դատապարտելուց Չինաստանի հրաժարվելը ավելացրել է լարվածությունը:
«Երկու առաջնորդները մտքեր են փոխանակել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ու նրանց երկուսին հուզող հարցերի շուրջ»,- հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանի կառավարությունը նախազգուշացրել էր, որ «վճռական միջոցներ» կձեռնարկի, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան։
Վերջին ժամանակներս էսկալացիա է նկատվում Թայվանի ամենահզոր դաշնակից Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ:
Չինաստանը տասնյակ ռազմական ինքնաթիռներ է ուղարկում Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի, իսկ ԱՄՆ-ը ռազմանավեր է ուղարկում Թայվանի ջրեր։
Մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Չինաստանը «խաղում է վտանգի հետ»՝ Թայվանի մերձակայքում թռչելով իր ռազմական ինքնաթիռներով:
Պեկինն ի պատասխան՝ ԱՄՆ-ին մեղադրել է Չինաստանի գործերին միջամտելու մեջ՝ հավելելով, որ երկիրը չի վարանի պայքարել Թայվանի անկախության պաշտոնական հռչակումը կանխելու համար։




























