Ռուսաստանը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի մասին ԱՄՆ-ի խնդրանքը, հինգշաբթի ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ հավելելով, որ Վաշինգտոնը դեռ ակնկալում է, որ հեռախոսազրույցը մոտ օրերս տեղի կունենա, հաղորդում է Reuters-ը։

Չորեքշաբթի Բլինքենն ասել էր, որ ինքը կօգտվի պլանավորված զրույցից, որ «ստիպի Լավրովին պատասխանել էական առաջարկին», որը Բայդենի վարչակազմն արել է Մոսկվային՝ Ռուսաստանում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներ Բրիթնի Գրիների եւ Փոլ Ուիլանի ազատ արձակմանը հասնելու համար։