Առաջիկա երեք օրերին հանրապետությունը կգտնվի սեւծովյան ցիկլոնի ազդեցության ներքո, ինչով պայմանավորված՝ Հայաստանի շրջանների զգալի մասում, հատկապես գիշերվա առաջին եւ օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, ամպրոպները կուղեկցվեն քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 20 մ/վ արագությամբ։ «Հյուսիս-արեւմուտքից հանրապետություն ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետեւանքով ջերմաստիճան արդեն իսկ նվազել է 1-3 աստիճանով։ Օգոստոսի 20-ին ջերմաստիճանը եւս նույնքանով կնվազի։ Արարատյան դաշտում եւ mայրաքաղաքում եւս երկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ քամու ուժգնացում մինչեւ 15մ/վ»,- ամփոփեց Սուրենյանը։




























