Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանություն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ»-ը: Աղբյուրը հայտնում է, որ սպանությունը իրականացրել է Բաքվի բնակիչ 1970 թ. ծնված Բագյա Ալեքսանդր Վալերիեւիչը, ով օգոստոսի 18-ին իրենց իսկ բնակարանում դանակահարել է 1980 թ. ծնված Էմիլ Վելիղանովին եւ 1984 թ. ծնված Իսմեթ Մամեդովին: Սպանության հետեւանքով Վելիխանովը մահացել է, իսկ Մեմեդովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
«Ազադլըգ»-ը հայտնում է, որ մարդասպանը աշխատում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում որպես ինժեներ, իսկ սպանության դրդապատճառը եղել է կինը: Փաստի կապակցությամբ քրեկան գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 120.1 հոդվածով (սպանություն դանակահարության միջոցով): Անցկացվում է հետաքննություն:


























