Չինաստանը չորեքշաբթի օրվանից դադարեցրել է Թայվանից ցիտրուսի եւ սառեցված ձկան որոշ տեսակների ներմուծումը։ Այս մասին ասվում է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչության ծանուցման մեջ:

«Որոշում է ընդունվել 2022 թվականի օգոստոսի 3-ից դադարեցնել ցիտրուսի եւ սառեցված ձկան ներմուծումը Թայվանից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել վերջին շրջանում այդ ապրանքներում կարանտինային վնասատուների, ինչպես նաեւ СOVID-19-ի հայտնաբերման պատճառով: