Չավիի, Ինյեստայի եւ, հատկապես, Մեսիի նման անօրինակ կատարողների առանցքով Բարսելոնայի դեմ միակ հակախաղը, որ կարող է արդյունք տալ` տոտալ պրեսինգն է հենց մրցակցի խաղադաշտում: Ամառային արձակուրդն այս ուղղությամբ առավելագույն արդյունավետությամբ է օգտագործել Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Իսպանիայյի Սուպերգավաթի հանդիպումներում այլեւս չկար անցած տարվա կատալոնյան տոտալ վերահսկողությունը գնդակի նկատմամբ: