Դաղստանի մայրաքաղաքում վերջին գիշերը երկու ռումբերի պայթելու արդյունքում վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հաղորդել է Rosbalt-ը` վկայակոչելով Դաղստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:
Հայտնի է, որ տուժածների շարքում կա երեք երեխա:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Մախաչկալայում տեղի են ունեցել երկու պայթյուններ 20 րոպե տեւողությամբ: Պայթյունները տեղի են ունեցել Ակուշինսկ պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ: Մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրի խոսքով` սարքը տեղադրված էր խանութի նախաշեմին: Երկրորդ ռումբը պայթեցրել են ոստիկանության ժամանումից հետո:




























