Ջուրը սրբել-տարել է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցագրային կետից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող ճանապարհը։

Ինչպես հայտնել է Վրաստանի Կախեթիի շրջանի նահանգապետ Գեորգի Գվինիաշվիլին, վերականգնողական աշխատանքներն սկսվել են երկուշաբթի լուսաբացին։

Ինչպես հիշեցնում է «Գրուզիա online»-ը, տարերային աղետը Վրաստանի Կախեթիի շրջանին հարվածել է երեկ։ Ջուրը ծածկել է գյուղերը, սրբել-տարել ճանապարհներն ու կամուրջները։ Մարդկանց տարհանել են տարերքի գոտուց։