Մոսկվայի Սեվերնոյե Բուտովո շրջանում օգոստոսի 21-ի երեկոյան երկու հայաստանցիներ են վիրավորվել։ Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը, եղբայրներին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։
Նրա խոսքով, 19։30-ին բուժհաստատությունից ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել, որ մետրոյի «Դմիիտրի Դոնսկոյի ծառուղի» կայարանից իրենց մոտ է տեղափոխվել դանակի բազմաթիվ հարվածներ ստացած երկու տղամարդ։ «Պարզվել է, որ տուժածները 1985 եւ եւ 1992 թվականներին ծնված հարազատ եղբայրներ են»,- գործակալության զրուցակիցը։
Միջադեպի պատճառները ճշտվում են։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։




























