«Իզվեստիա»-ի թղթակից Օրհան Ջամալը վիրավորվել է Լիբիայում:

Թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Մալյուտինը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ թղթակցի կյանքին վտանգ չի սպառնում:

«Այժմ մենք կազմակերպում ենք նրա տեղափոխությունը Ռուսաստան»,- ասել է Միլյուտինը:

Ջամալը լիբիական մայրաքաղաքում հրաձգության տակ է ընկել եւ ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է, հայտնում է խմբագրության կայքը:

Ականատեսների վկայում են, որ Տրիպոլիում վերսկսվել են կռիվները Մոամար Քադաֆիի նստավայրի մոտակայքում: Al Jazeera հեռուսաընկերության տվյալներով, կառավարական զորքերը վերահսկում են քաղաքի 20 տոկոսը: Բոլոր կարեւորագույն օբյեկտները` նավահանգիստը, օդանավակայանը, ռադիոն եւ հեռուստաընկերությունը, գտնվում են ապստամբների ձեռքում: