Օգոստոսի 21-ին, ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան փողոցում`  «Հայէլեկտրո» գործարանի տարածքում, քաղաքացի է կախվել աշտարակից եւ նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ քաղաքացին կախվել է գործարանի կաթսայատան ծխատար խողովակից (բարձրությունը մոտ 50 մ):

Փրկարարների ուժերով իջեցվել է Երեւան քաղաքի Արարատյան 10-րդ փողոցի թիվ 68/12 տան բնակիչ, 37-ամյա Արմեն Թադեւոսյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: