Ռուսաստանի Կիրովի շրջանի Կիրով քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք հայերի մասնակցությամբ:

ՆԳՆ վարչություն ահազանգ է ստացվել օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 2:20-ին: Մոտակա տներից մեկի բնակիչները հայտնել են, որ բակում երիտասարդ տղաներ են վիճել, միմյանց վրա քարեր են շպրտել, եւ ծեծում են իրար:

Իրավապահ մարմինները ժամանակին դեպքի վայր են հասել եւ կասեցրել վիճաբանությունը: Տուժածներ չկան:

Կռվարարներից 17-ը տեղափոխվել են Ռուսաստանի Կիրով քաղաքի ՆԳՆ վարչություն: Պարզվել է, որ բերման ենթարկվածները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են` ռուսներ, հայեր, չեչեններ եւ ադրբեջանցիներ:

Միջադեպի պատճառը եղել է առաջացած վիճաբանությունը, որը ազգային հողի վրա չի եղել: Իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում: