Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին օգոստոսի 25-ին Պեկինում կհանդիպի Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոյի հետ, հայտնում է Figaro թերթը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աշխատակազմին։ Կայանալիք հանդիպման օրակարգի մանրամասները դեռեւս չեն հաղորդվում։

Սա այս տարվա ընթացքում Սարկոզիի Չինաստան կատարած երկրորդ այցն է։ Առաջին այցը կայացել էր մարտի վերջերին։ 

Բանակցությունների հնարավոր թեմաներից Figaro-ն նշում է ֆինանսական ճգնաժամի ալիքը, այդ թվում՝ այնպիսի նուրբ հարց, ինչպիսին չինական յուանի փոխարժեքի արհեստական իջեցման հարցն է։ Հանդիպման ընթացքում, ինչպես նախորդ անգամ, կարող է քննարկվել նաեւ Լիբիայում ստեղծված իրավիճակը։