Օգոստոսի 21-ին, ժամը 22.02-ին տեղեկատվություն է ստացվել , որ Տավուշի մարզում` «Տավուշի ջրամբարում» մի քաղաքացի ընկել է ջուրը եւ բռնվելով նավակից խնդրում է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարների ուժերով, ափից 500 մ հեռավորության վրա, ջրից դուրս է բերվել Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Մինդիա Նոնիաշվիլին, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ:Հերթապահ բժշկի գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:




























