Երեւան-Գողթ ճանապարհի 1-ին կմ-ին օգոստոսի 21-ին, ժամը 23.20-ին, իրար են բախվել  «ՈւԱԶ» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՈւԱԶ»-ի ուղեւորը` Առաքել   Գեւորգյանը, «ՎԱԶ-2121»-ի վարորդ Աշոտ Հայրապետյանն ու ուղեւորուհի Զինա Հայրապետյանը  տեղում մահացել են, իսկ «ՈւԱԶ»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2121»-ի մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Լեռնիկ եւ Հենրիկ Հայրապետյանների կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է: Հենրիկ Հայրապետյանը տեղափոխվել է նեյրովիրաբուժության բաժանմունք, իսկ Գառնիկ Գեւորգյանը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն: