Կամերունցի ռմբարկու Սամուել Էտո`Օ-ի տեղափոխության դեպքում Միլանի Ինտերը կստանա 99 միլիոն եվրո, գրում է La Gazzetta dello Sport-ը:

Մախաչկալայի Անժին ֆուտբոլիստի համար պետք է վճարի 27 միլիոն եվրո, իսկ Ինտերը մինչեւ 2014 թվականը 72 միլիոն եվրո պետք է վճարեր Էտո`Օ-ին:

30-ամյա կամերունցի ֆուտբոլիստը Մախաչկալայի ակումբում կստանա տարեկան 20 միլիոն եվրո: Տեղափոխության մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել: