Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անհետացել է: Համենայն դեպս, նման եզրակացություն է անում ադրբեջանական «Ազադլըգ»-ը` նշելով, որ օգոստոսի 17-ից սկսած նախագահ Իլհամ Ալիեւի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակվում: Պետության ղեկավարի կայքում վերջին տեղեկությունը տեղադրվել է օգոստոսի 17-ին նախագահի` Շաղան ավանում տարվող բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու կապակցությամբ, գրում է աղբյուրը:
Ազադլըգը հայտնում է, որ ինչ-ինչ պատճառներով Իլհամ Ալիեւի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի տրվում, սակայն լրատվամիջոցի աղբյուրների հաղորդմամբ` Ալիեւը հանգստանում է արտասահմանյան երկրներից մեկում:




























