Թուրքիայում լուրջ չեն վերաբերվում հայ-թուրքական արձանագրություններին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Թուրքիայի նախկին խորհրդարանն այդ արձանագրութունների հետ ոչինչ չի արել: Թուրքիան ամեն կերպ ցույց տվեց, որ իրեն ձեռնտու չէ առանց նախապայմանների հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը: Ավելին, նա բացեիբաց հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը», -նշեց Մանոյանը` ավելցնելով, որ թուրքական կողմը նույնիսկ չպահպանեց արձանագրությունների հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը:
Նրա խոսքով, այս պայմաններում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ստորացուցիչ է` սպասել, մինչեւ Թուրքիան համաձայնի վավերացնել դրանք: Կիրո Մանոյանի կարծիքով, բացառված չէ, որ Թուրքիան կարող է արձանագրությունները օրակարգ ներառել: «Դա ուղակի ձեւի համար կարվի»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ 2009 հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված` դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների վավերացումը սառեցվել էր` Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:




























