Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել է, թե իր հոր հետ ամեն ինչ նորմալ է եւ նա գտնվում է Տրիպոլիում:

Ալ-Իսլամի ելույթն այսօր ցուցադրվել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի եթերում: Կադրում նա հանդիպում է իր կողմնակիցների հետ, թեեւ ավելի վաղ հաղորդվում էր, թե ձերբակալվել է ապստամբների կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Տրիպոլին գտնվում է մեր վերահսկողության տակ: Որպեսզի դուք իմանաք` Տրիպոլիում ամեն ինչ նորմալ է»,- ասել է նա AFP-ի լրագրողին:

Տեսագրությունից հետո նա նստում է մեքենան եւ զինված անձանց ուղեկցությամբ հեռանում է անհայտ ուղղությամբ: