Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը օգոստոսի 23-ին հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա իր պաշտոնից հեռանալու է օգոստոսի 29-ից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը:
Վարչապետի պաշտոնից հեռանալու հայտարարությունը Կանն արել է կառավարող Դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարի ընտրության նախօերին:
Դրանից հետո երկրի խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետի:
Հունիսին Նաոտո Կանը երեք պայման էր առաջ քաշել իր հեռանալու համար:




























