Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել ահաբեկչությունը, որ երեք հանցագործներ մտադիր էին իրականացնել երկրի անկախության օրը` օգոստոսի 24-ին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները` վկայակոչելով գերատեսչության կայքը:
Իրավապահները պայթուցիկ սարքը հայտնաբերել են Կիեւի մարզի Վասիլկով քաղաքում: Ձերբակալվածները մտադիր էին պայթեցնել այն կամ Կիեւի կենտրոնում, կամ Վասիլկովում տոնախմբության ժամանակ: Ռումբի հետ միասին «ծայրահեղական» բնույթի հարյուրավոր թերթիկներ են հայտնաբերվել:
Ուկրաինացի իրավապահները նյութեր են նախապատրաստում քրեական գործ հարուցելու համար, ձերբակալվածների դրդապատճառները չեն հաղորդվում:




























