Մի քանի ամիս առաջ փակվեց Երեւան քաղաքի փոքրաթիվ գրախանութներից մեկը` հրապարակի վրա գտնվող «Նոյյան տապան» գրախանութի հարեւանությամբ գործող «Անի» գրատունը: Որոշ ժամանակ անց գրատան տարածքում սկսվեցին բուռն շինարարական աշխատանքներ: Բրիգադիրն ասել է, որ տեղյակ չէ, թե տարածքն ապագայում ինչին է ծառայելու: Նա ասել է, որ տարածքը պատկանում է Հայկ Բեգլարյանին, որը Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի որդին է, եւ «Անի» գրատան տարածքն ու տարածքի հետագա ճակատագիրը պատկանում են նրա մտահղացումներին: Թերթի տեղեկություններով, «Անի» գրատան տարածքը կոնյակ խմելու եւ սիգար ծխելու հերթական օբյեկտն է դառնալու:




























