Սոմալեցի երկու ծովահեններ Վիրջինիա նահանգի Նորֆոլք քաղաքի դատարանի կողմից դատապարտվել են ցմահ բանտարկության «Քուեսթ» առագաստանավի առեւանգման եւ չորս ամերիկացիների սպանության մեղադրանքով, հաղորդում է Franse-Presse-ը: Երկու ամբաստանյալները` 30-ամյա Ալի Աբդի Մոհամեդն ու 31-ամյա Բուրհան Աբդիրահման Յուսուֆը ընդունել են իրենց մեղքը:
Դատարանում է գտնվում եւս 12 ծովահենների գործը, որոնցից երեքին մահապատիժ է սպառնում:
«Քուեսթ» առագաստանավը», որ պատկանում էր Կալիֆոռնիայի բնակիչներ Ջին եւ Սքոթ Ադամներին, հարձակման էր ենթարկել 2011թ. փետրվարի 18-ին, Օմանի ափերի մոտ: Տագնապի ազդանշան ստանալով` դեպքի վայր ամերիկյան ռազմական նավեր էին մեկնել: Փոխհրաձգության ժամանակ ծովահենները սպանել էին Ադամներին եւ նրանց երկու ընկերներին, եւ ամերիկյան ծովային հետեւակը գրոհել էր նավը` գերելով 14 եւ սպանելով 6 մարդ:




























