Ամերիկյան բորսաներում լուրեր են պտտվում, որ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը քայլեր է ձեռնարկում` ուղղված տնտեսության խթանմանը, հաղորդում է Bloomberg-ը: Ավելի վաղ գանձարանային բաժնետոմսերը գրանցել էին երկու շաբաթվա ընթացքում ամենամեծ անկումը` այս շաբաթ ԱՄՆ-ի կողմից 99 միլիարդ պետպարտքի ակնկալվող վաճառքի ֆոնի վրա:
Նշենք, որ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի` Բեն Բերնանկեի ելույթը, որի ժամանակ նա կարող է ժխտել կամ հաստատել նոր խթանների կիրառման մասին լուրերը, տեղի կունենա օգոստոսի 26-ին ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի ամենամյա քննարկման ընթացքում:
Այսօր Bloomberg-ը հրապարակել է ամփոփիչ տվյալներ Դաշնային պահուստային համակարգի կողմից ֆինանսական համակարգի արժեւորման վերաբերյալ: Գործակալության տվյալներով, 2007 թ. օգոստոսից մինչեւ 2010 թ. ապրիլ դրա վրա ծախսվել է պետպարտքի 1,2 տրիլիոն դոլարը:



























