Օգոստոսի 23-ից 27-ը Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվելիք Ռուաստանի զինված ուժերի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը` ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիայի դոցենտ, գեներալ-մայոր Ա.Ռոգվոյի գլխավորությամբ:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանավորման, զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման եւ ՀՕՊ զորքերի (ուժերի) կառավարման համակարգի ավտոմատացման հարցերը:




























