Օգոստոսի 22-ին` ժամը 22.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի «Հաղթանակի» կամրջի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում, քաղաքացի է գլորվել ձորը եւ անհրաժեշտ է փրկարարների ուգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկների խումբը:
Տեղում պարզվել է, որ Երեւան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 66 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ, 19-ամյա Աստվածատուր Ռոստումյանը դեռեւս չպարզված հանգամանքներում, ընկել է ձորը եւ, ստացված վնասվածքների պատճառով, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:
Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:




























