Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ բանակը պատրաստ է պայմանագիր կնքել Ուկրաինային ավելի հեռահար եւ հզոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին ավելի քան հինգ ամիս անց այն բանից, երբ դրանք խոստացվել էին Ռուսաստանի դեմ պայքարի համար։
AeroVironment ընկերության Switchblade 600 անօդաչու թռչող սարքերի պայմանագիրը սպասվում է առաջիկա 30 օրվա ընթացքում, Defense News-ին ուղղված էլեկտրոնային նամակում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջեսիկա Մաքսվելը։
Անօդաչու զինամթերքի գրավչությունն այն է, որ դրանք մեկ փաթեթով կարող են հետախուզություն ապահովել եւ հարվածներ հասցնել, նշում է թերթը։
300 մոդելը կշռում է 5,5 ֆունտ, կարող է թռչել 10 կիլոմետր եւ օդում մնալ 15 րոպե, մինչդեռ 120 ֆունտանոց 600 մոդելը կարող է թռչել 40 կիլոմետր եւ օդում մնալ 40 րոպե, ըստ արտադրողի:





























