Օգոստոսի 22-ին`ժամը 20.00-ին տեղեկատվություն է ստացվել , որ Լոռու մարզի Ուրասար գյուղում` Սեւջուր գետում, մարդ է ջրահեղձվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սլավիկ Գաբրիելյանը, դեռեւս չպարզված հանգամանքներում, լողալիս ջրահեղձ է եղել գետի խոր հատվածում եւ անհրաժեշտ են ջրափրկարարներ: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատի ջրափրկարարները եւ Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրափրկարարների խումբը:
Ջրափրկարարների ուժերով զոհվածի դին գետից դուրս է բերվել եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:




























