Մուամար Քադաֆիի վարչակարգի դրոշը խոնարհվել է Ադրբեջանում Լիբիայի դեսպանությունում:
Դեսպանությունը հրաժարվում է մեկնաբանել վերոնշյալ հանգամանքը, հաղորդում է SalamNews-ը: «Այդ հարցով հավատարմագրված մարդիկ այժմ տեղում չեն»,- նշել են դեսպանատանը:
Պաշտոնական Բաքուն դեռեւս լեգիտիմ չի ճանաչել Լիբիայի նոր կառավարությանը:




























