ՆԱՏՕ-ն Լիբիայում շարունակում է ռազմական գործողոթյունը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն։

Նրա տվյալներով, ապստամբները վերահսկում են Լիբիայի գրեթե բոլոր շրջանները եւ Տրիպոլիի մեծ մասը։ Նա հույս է հայտնել, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունը «որքան հնարավոր է շուտ» կվերջանա կամ ավելի շուտ, երբ ապստամբները Մուամար Քադաֆիի դեմ հաղթանակ կտանեն, հայտնում է Washington Post-ը։