Պաշտոնական Բաքուն շատ լուրջ գործընթացներ է նախապատրաստում, հաղորդում է ադրբեջանական «Պոոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ներիշխանական աղբյուրները: Աղբյուրը նշում է, որ երեկ` օգոստոսի 22-ին, արձակուրդում գտնվող բոլոր նախարարները եւ կոմիտեի ղեկավարները շտապ կարգով կանչվել են մայրաքաղաք: Ծրագրվում է մոտ օրերս պետական ղեկավար անձանց արտակարգ ժողով անցկացնել, սակայն թե ինչի հետ է կապված այդ հրատապությունը հայտնի չէ, նշում է «Պոլիգոնը»:

Աղբյուրը հաղորդում է, որ արձակուրդում գտնվող ադրբեջանցի նախարարները թիվը չափից ավելին է, նրանց մեջ են նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը, կրթության նախարար Միսիր Մարդանովը, Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը, իսկ օրինակ վարչապետ Արթուր Ռասուլզադեն, ֆինանսների նախարար Ավազ Ալեքբերովը, տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը եւ պաշտոնատար այլ անձինք հանգստանում եմ երկրի սահմաններից դուրս:

«Արձակարդում գտնվող նախարարներին շտապ Բաքու կանչելու հանգամանքը հետաքրքիր նրբություններ ունի: Ամեն դեպքում այդ «շտապ» գործողությունները կապված են սպասվող ֆունդամենտալ փոփոխությունների հետ»,-եզրակացնում է «Պոլիգոնը»: