Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Էրգանի շրջանում զինվորական ուղեկալի դեմ իրականացված գործողության ընթացքում քուրդ զինյալներն սպանել են 1 եւ վիրավորել 3 զինվորականի։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ PKK-ի զինյալների հետ բախումը շարունակվում է, շրջան են տեղափոխվել հատուկ նշանակության զորաջոկատներ։

Միեւնույն ժամանակ Շրնաք նահանգի Ջիզրեյի շրջանում PKK-ի համակիրները չարտոնված բողոքի երթ են անցկացրելմ ինչին փորձել են խոչընդոտել թուրք ոստիկանները։ Քրդերը նախ ձայնային ռումբ են պայթեցրել՝ վիրավորելով 2 ոստիկանի, այնուհետ ոստիկանների բիրտ գործողություններին պատասխանել են հրազենային կրակոցներով, որի հետեւանքով եւս 9 թուրք ոստիկան է վիրավորվել։