Ուկրաինան, ինչպես եւ Վրաստանը տեսանելի ապագայում կդառնան Եվրոպական Միության անդամներ, հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գրիգոլ Կատամաձեն:
Կատամաձեի խոսքով, Ուկրաինան հաստատուն եւ հանգիստ է նայում ապագային եւ հզոր քայլերով առաջ է ընթանում:
«Այս տոնական օրերին ես Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին մեծ հաջողություններ եմ մաղթում: Ես վստահ եմ, որ սարերի ետեւում չէ այն օրն, երբ Ուկրաինան իր արժանի տեղը կզբաղեցնի Եվրոպայում եւ Եվրոմիությունում, ինչպես եւ Վրաստանը»,-ասել է նա, հաղորդում է «Գրուզյա online»-ը:




























