Իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցությունների հերթական փուլը կտեւի մինչեւ երեկոյան ժամը 17:15-ը: Այդ մասին երկխոսությունը սկսելուց երեք ժամ անց հայտարարել է կոալիցիայի բանակցող խմբավորման անդամ, Ազգային ժողովի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` խուսափելով պատասխանել հետագա հարցերին:
Նշենք, որ ուրբաթ օրը բանակցությունները հետաձգվել էին:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության (ղեկավար` Դավիթ Հարութունյան) եւ ՀԱԿ-ի (ղեկավար` Լեւոն Զուրաբյան) ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում շաբաթը երկու անգամ` երեքշաբթի եւ ուրբաթ օրերին:




























