Հնդկաստանն այս տարվա երկրորդ եռամսյակում կդառնա աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունը։ Հնդկաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 15,2 տոկոս։ Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 4,1 տոկոս: Սա հետեւում է Reuters-ի կողմից անցկացված տնտեսական վերլուծաբանների հարցումից։ Բայց երկիրը չի կարողանա պահպանել աճի նման բարձր տեմպերը, վստահ են փորձագետները։

«Հնդկաստանն, ամենայն հավանականությամբ, վերջին եռամսյակում երկնիշ տնտեսական աճ է գրանցել: Սակայն Reuters-ի կողմից հարցված տնտեսագետներն ակնկալում էին, որ աճն այս եռամսյակում կկրճատվի ավելի քան երկու անգամ, իսկ մինչեւ տարեվերջ՝ տոկոսադրույքների աճի հետ մեկտեղ: Ասիայի երրորդ խոշոր տնտեսությունը պայքարում է գործազրկության եւ գնաճի մշտական բարձր մակարդակի հետ, որոնք ամբողջ տարվա ընթացքում գերազանցել են Հնդկաստանի պահուստային բանկի թույլատրելի միջակայքը եւ այդպես կպահպանվեն մինչեւ 2022 թվականի վերջը:

Թեեւ Հնդկաստանը մնում է ամենաարագ աճող խոշոր տնտեսությունը, ներքին սպառումը կարող է բավականաչափ ուժեղ չլինել հետագա աճը խթանելու համար: Գործազրկությունը շարունակում է բարձր մնալ, իսկ իրական աշխատավարձերը ռեկորդային ցածր են: Այս մասին Reuters-ին ասել է Հնդկաստանի հարցով Societe Generale's ի տնտեսագետը:

Հնդկաստանի տնտեսությունն այնքան արագ չի աճել, որպեսզի տեղավորի մոտ 12 միլիոն մարդկանց, որոնք ամեն տարի լրացնում են աշխատուժը, նշում է Reuters-ը:

«Ներդրումների միջոցով տնտեսական աճին աջակցելով՝ կառավարությունը գործի է դրել միայն մեկ շարժիչ՝ մոռանալով ներքին սպառման խթանման մասին։ Ահա թե ինչու Հնդկաստանի աճի տեմպերը դեռեւս ավելի ցածր են, քան մինչ համավարակը»,- ասվում է հոդվածում: