Իրաքի անվտանգության ուժերը հայտնել են Բաղդադի «կանաչ գոտի» չորս հրթիռի հարվածի մասին, որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակները եւ օտարերկրյա դեսպանատները: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Հաղորդվում է, որ գնդակոծության հետեւանքով վնասվել է մի քանի շենք։ Քաղաքացիական բնակչության զոհերի մասին տեղեկություններ չկան: Նախօրեին Իրաքում ԱՄՆ դեսպանատանը, որը գտնվում է «կանաչ գոտում», օդային հարվածի ազդանշաններ են հնչել։





























