Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերը սկսել են երկրի արեւմուտքում գտնվող Աջելաթ քաղաքի գրոհը, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Հարձակման ընթացքում գործածվում են տանկեր եւ հրթիռային համակարգեր:
Միեւնույն ժամանակ France Presse գործակալությունը հայտնում է, որ Քադաֆիի բանակը բալիստիկ Scud հրթիռներ է արձակել Միսուրատա քաղաքի վրա: Պաշտոնապես այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:
Երկուշաբթի գիշեր լիբիացի ապստամբները մտել են Տրիպոլի եւ այժմ վերահսկում են քաղաքի մեծ մասը: Միեւնույն ժամանակ Arabic Al-Orouba TV-ի եթերում Մուամար Քադաֆին իր նստավայր Բաբ ալ-Ազիզիայի հանձնումը մարտավարական քայլ է անվանել:
Նրա շրջապատը նշել է, որ Քադաֆին պատրաստ է ամիսներ, անգամ տարիներ դիմադրություն ցուցաբերել ապստամբներին: Նրա գտնվելու մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:




























