Թերթը կրկին անդրադարձել է Ճանապարհային ոստիկանությունում տիրող վիճակին եւ գրել, որ ՃՈ պետ Մարգար Օհանյանի դիրքերը թուլացել են եւ համակարգում խոսում են, որ նա արձակուրդից չի վերադառնալու: «Երեկ այդ թեմայով լրացուցիչ տեղեկություններ ստացանք; Պարզվում է` արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է անում ՃՈ համակարգում: Այդ ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնց թվում ամենաաղմկոտը ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Ստեթան Կարախանյանի թերացումներն են: Մեր աղբյուրը նշում է, որ նրան կասկածում են 40 տոննա բենզինի յուրացման մեջ, ու դրանք ուղղված են Մարգար Օհանյանի պաշտոնանկության համար հող նախապատրաստելուն: Ընդ որում, սրա հետեւում կանգնած է ոստիկանապետ Ալիկ Սարգսայնը, որը մտադիր է ամեն գնով հասնել իր ենթակայի պաշտոնաթողությանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը մտադի՞ր է ամեն գնով հեռացնել աշխատանքից Մարգար Օհանյ
Հասանելի է
русский



























