«Յունիբանկի» կողմից թողարկված Visa եւ ArCa բանկային քարտերի քանակը 2011թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 71 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 42 տոկոսով: NEWS.am-ին այս մասին տեղեկացնում է բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Յունիբանկում շահավետ պայմաններով հնարավոր է ձեւակերպել ցանկացած դասի  դեբետային եւ վարկային քարտ` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Արձակուրդների շրջանում առավել մեծ պահանջարկ է վայելում  U- Travel վարկային քարտը, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար: Հաճախորդներին տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold  քարտ մինչեւ 10 հազար դոլար կամ եվրո սահմանաչափով: Վարկի մարման ժամկետը կազմում է մինչեւ 15 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22 տոկոս: Տոկոսները հաշվարկվում են միայն հաճախորդի կողմից փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:

Յունիբանկը տեղադրել է 77 բանկոմատ եւ 637 POS- տերմինալ: