Թերթը գրում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը երեկ զանգահարել է «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Վահագն Հովակիմյանին եւ սեռական բնույթի հայհոյանքներով «հարձակվել» նրա վրա: «Ալավերդյանը վրդովվել է, որ Հովակիմյանը թերթի երեկվա համարի առաջին էջում զետեղված «Նա գնա՞ց մենակ» հրապարակման մեջ հիշատակել է իր հետ ունեցած հեռախոսազրույցը. «Կարող ա ես չէի ուզում կինս իմանար, թե որտեղ էի»,-ի մոտեցումը բացատրել է Ալավերդյանը եւ շարունակել սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ;
Հովակիմյանը նախ փորձել է հանգստացնել պաշտոնյային, ապա համոզվելով, որ Գագիկ Խաչատրյանի տեղակալը չի հանդարտվում, ինքնապաշտպանական բնույթի, բայց կրկին սաստիկ սեռական հայհոյանքներով է պատասխանել:
Զգալով սեփական բառապաշարի սահմանափակ լինելը, Ալավերդյանը դադարեցրել է հայհոյանքները եւ անցել սպառնալիքներին. «Ես քեզ աստկացնելու եմ, գլուխդ ջարդելու եմ»,- ասել է նա Վահագն Հովակիմյանին: «Արա, այ չնթռլյակ, քեզ տերմինատորի տեղն ես դրել», - ի պատասխան ասել է «ՀԺ»-ի թղթակիցը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























