Թերթն անդրադարձել 5-րդ  Համահայկական խաղերի ժամանակ ստեղծված անհարմարություններին: «Արդյոք խաղերի ժամանակ ստեղծվել էին պայմաններ, որ   սփյուռքահայերը «հաճախ գան Հայաստան»: Նախ, զարմանալիորեն Երեւանի քաղաքապետարանը հենց այդ օրերին սկսեց Երեանի կենտրոնական հատվածի բարեկարգման աշխատանքները: Քանդվեցին մայթերը, ինչի հետեւանքով հիմնականում այդ հատվածում զբոսնող հյուրերը ստիպված էին քայլել հողի ու փոշու մեջ:

Մարզակառույցներում, որտեղ տեղի էին ունենում մրցումները, կազմակերպվել էր սննդի, զովացուցիչ ջրերի վաճառք, ու ինչպես տեղեկացանք` դա արվել էր կազմակերպիչների միջոցով: Բայց այստեղ իսկական թալան էր: Դեռ բացման օրը «Հանրապետական» ստադիոնի մատույցներում 100 դրամ արժողությամբ հասարակ ջուրը վաճառվում էր 400 դրամով, իսկ հետագա օրերին` 1000 դրամով: Հետ չէին մնում նաեւ տաքսիստները. ինչպես պատմեց հյուրերից մեկը, Մաշտոցի պողոտայի շուկայից մինչեւ «Հրազդան» ստադիոն վարորդը պահանջել է 5000 դրամ, տեղեկացնելով, որ 1 կմ-ի արժեքը հենց այդքան է: Համահակյական խաղերի մասնակիցները նաեւ պատկերացում կազմեցին հայ ոստիկանների մասին: Մրցույթի ընթացքում իբր կարգ ու կանոն պահպանող ոստիկանները մեծ մասամբ զբաղված էին մարզուհիներին ռեպլիկներ անելով, ցինիկ պահվածքով ու թղթախաղով»,- գրում է  «Հայկական ժամանակ»-ը: