ՌԴ վարչապետը առաջարկել է կտրել Չեչնիան եւ ամբողջ Հյուսիսայի Կովկասը Ռուսաստանից բաժանելու կողմնակիցների «ինչ-որ բանը»:

Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ահմեդ Քադիրովի ծննդյան 60-ամյակի առթիվ չեչենական «Գրոզնի» եւ «Վայնախ» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետը նշել է, որ հյուսիսկովկասյան տարածաշրջանը չի կարող առանձին լինել, գրում է RBC-ն:

«Հենց որ որեւիցէ երկիր սկսում է իրենից առանձնացնել ինչ-որ խնդրահարույց տարածքներ, ապա այդ պետության վերջը եկել է»,- նշել է Պուտինը:

Բացի այդ, Պուտինը քաջալերել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին եւ նշել, որ նրա հայրը` Ահմադ-Հաջին, «երբեք չի խնդրել իր որդուն հանրապետության ղեկավար դարձնել»: «Ընդհանրապես նա իր որդու համար լոբբի չի արել, նրան իր հետ այս ու այն կողմ չի տարել: Մի անգամ ասել է. աչքի ունեցեք նրան, լավ տղա է: Եւ վերջ: Հետագա իմ քայլերում ես առաջնորդվել եմ իմ, մեր դիտարկումներից, թե ինչպես է Ռամզանն աշխատում»,- ասել է վարչապետը: