Օգոստոսի 23-ին`ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի Աֆրիկյան լողափից մոտ 150 մ հեռավորության վրա` հանգստյան գոտում անհետացել է 5 տարեկան երեխա եւ նրան որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոնողական աշխատանքներին անմիջապես ներգրավվել են մոտակա լողափներում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները, մեկ մարտական հաշվարկ,մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգվել են հանգստյան գոտուն հարող անտառը, ճահճուտները, հարակից գտնվող շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանավակով ստուգվել են մոտակա լողափները:
Մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանության հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 117 տան բնակիչ, 2006թ. ծնված Էդուարդ Սիրամարգյանը չի հայտնաբերվել:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:




























