Երեւանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 17 շենքի հարակից տարածքում օգոստոսի 23-ին`ժամը 17-ի սահմաններում կռունկի բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով ստացված վնասվածքներով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 22-ամյա Ալյոշա Օհանյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է,որ մալուխային աշխատանքներ կատարելու ժամանակ Ա. Օհանյանը մոտ 3-4 մ բարձրությունից վայր է ընկել «Յուքոմ» ընկերությանը պատկանող «Լյուլտի Կանտեր» մակնիշի 111 ԼՍ 19 պետհամարանիշի ամբարձիչի զամբյուղից: Վայր ընկնելու պատճառ է հանդիսացել «ԳԱԶել» մակնիշի 870 ՕՕ 64 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի` մալուխին հարվածելը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























