Վրաստանը աջակցում է լիբիական ժողովրդի ազատության ձգտմանը եւ Մուամար Քադաֆիի կառավարության դեմ ուղղված պայքարին:
«Լիբիայում տեղի ունեցող իրադարձություննները լավ օրինակ են աշխարհի բոլոր բռնապետերի համար, որ սպառնալիքով եւ բռնությամբ չի կարելի կասեցնել ժողովրդի ազգային ոգին… Վրաստանի ԱԳՆ-ը աջակցում է անցումային Լիբիայի Ազգային խորհրդի ջանքերին` ուղղված երկրում կարգ ու կանոնի հաստատմանը, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի` բռնապետ Քադաֆիից խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված գործողություններին»,-ասված է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
ԱԳՆ-ը նշում է, որ Վրաստանը, որ երկար ժամանակ իր վրա զգացել է պատերազմի ավերիչ ազդեցությունը եւ ներքին հակասությունների ուժը, լավ գիտի խաղաղության եւ ժողովրդավարության գինը: «Մենք հույս ունենք, որ խաղաղ եւ ժողովրդավարական Լիբիան շուտով կհաղթահարի իր առջեւ ծառացած խնդիրները, եւ կկարողանա նոր Լիբիական պետություն կառուցել, որն իր արժանի տեղը կզբաղեցնի միջազգային ասպարեզում»,- նշել է Վրաստանի ԱԳՆ-ը:




























