Օգոստոսի 23-ին`ժամը 22.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 40 շենքի հարակից տարածքում գտնվող բենզալցակայանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից` եւս երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է ժամը 22.48-ին:
Ամբողջությամբ այրվել է «ԲՄՎ» մակնիշի 18 ՍՏ 717 պետհամարանիշի ավտոմեքենան:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 18 ՍՏ 717 համարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին եւ հրդեհվել, որի հետեւանքով վարորդ, 21-ամյածնված Լեւոն Միքայելյանը եւ ուղեւոր, 19-ամյա ծնված Մովսես Միքայելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























