«Մանկական նոր ալիք-2011»-ի հաղթող է դարձել Ուկրաինայի մասնակից Անդրանիկ Ալեքսանյանը:
Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի Խմելնիցկի 13-ամյա հաղթողին «Բյուրեղապակե ալիք»-ը շնորհել է «Մանկական նոր ալիք-2011»-ի ժյուրիի ղեկավար Իգոր Կրուտոյը:
«Արտեկ» մանկական ճամբարում, որտեղ անցկացում էր մրցույթը, 8-ից 13 տարեկան 15 երեխա ցուցադրել է իր տաղանդը: Այս տարին մրցույթին մասնակցել է 11 երկիր` Ռուսաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսիան, Գերմանիան, Ղազախստանը, Չեխիան, Շվեցիան, Բուլղարիան, Լատվիան եւ Իտալիան:
Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է 9-ամյա Ագաթե Ալբեկեյտը Լատվիայից, իսկ Հայաստանի մասնակից 11-ամյա Լիդուշիկին շնորհել են հանրահայտ «Ունա կանզոնե» մանկական շոում նկարահանվելու հնարավորություն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է 11-ամյա Իվայլո Ֆիլիպովը Բուլղարիայից, իսկ երրորդ տեղը` 12-ամյա Նիկիտա Լուչկոն` Կիեւից: Նրան պարգեւատրել են պրոֆեսիոնալ էլեկտրական դաշնամուրով:
«Ամենավառ կատարման համար մրցանակը» ստացել է Ռուսաստանի մասնակից Սոֆիա Լապշակովան:




























