ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիե քաղաքից շարժվել է Էներգոդարի եւ Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ, հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։
«Իմ տվյալներով՝ ինձ հենց նոր հայտնեցին, որ Զապորոժիեի (քաղաք) հյուրանոցից ավտոմեքենաների ՄԱԳԱՏԷ-ի առաքելության ավտոշարասյունը մեզ մոտ է ուղեւորվել»,- ասել է Ռոգովը RT-ի եթերում։





























